Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

«Ակտոբեն» անցյալ է դառնում

«Ակտոբեն» անցյալ է դառնում
13.11.2015 | 11:46

Կայացել է ղազախական «Ակտոբե» ֆուտբոլային ակումբի ղեկավարության, մարզիկ-մարզիչների միասնական ժողովը, որի ժամանակ ֆուտբոլիստներին բյուջեի սղության հիմնավորումով տեղեկացվել է նրանց տրանսֆերի հանելու մասին: Սույնից հաջողվել է խուսափել միայն ութ հոգու: Նրանցից երկուսը Ղազախստանի ազգային հավաքականի անդամ են, երեքը համարվում են երիտասարդ, հեռանկարային մարզիկ, երեքն ամենացածր վարձատրվողների թվում են: Բնականաբար, տրանսֆերի հանվելուց չի կարող խուսափել Հայաստանի ազգայինի կիսապաշտպան Մարկոսը, ով պատրաստվում էր նոր պայմանագիր կնքելու ակումբի հետ: Տեղեկացնենք, որ ակումբից հեռացողների թվում է նաև գլխավոր մարզիչ Յոհան Անդոնեն, ում ղեկավարությամբ ավարտված մրցաշրջանում թիմը նվաճեց բրոնզե մեդալ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ